Վերջին լուրեր

Վանաձորի որոշ գազալցակայաններում սեղմված բնական գազն էժանացել է

Վանաձորում սեղմված բնական գազի գինը նվազել է՝ 200-ից դառնալով 185 դրամ: Այս մասին Lorinews.am-ին տեղեկացրեցին վարորդները, նշելով, որ էժանացմանը զուգահեռ գազալցակայանները դադարեցրել են տրամադրել 7 տոկոս զեղչի կտրոններ:

Հիշեցնենք, որ տարեսկզբին Հայաստանում թանկացավ սեղմված բնական գազի գինը, ինչը հանրության՝ հատկապես վարորդների, որոնք մեքնենաները շահագործում են գազով, շրջանում լուրջ դժգոհությունների ու բողոքի ալիք բարձրացրեց:

Թե ինչով է պայմանավորված գազի գնի էժանացումը, մեզ չհաջողվեց պարզել: Վարորդներից շատերը մտավախություն ունեն, որ գնի էժանացումը կվնասի գազի որակին:

Թե ինչով է պայմանավորված գազի գնի էժանացումը, կփորձենք պարզել առաջիկայում:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *