Понедельник , Октябрь 15 2018
Վերջին լուրեր

Վանաձորում ասֆալտապատման աշխատանքները ձգձգվել են կապված հեղափոխության հետ

Վանաձորում առաջնային լուծման կարիք ունեցող խնդիրների թվում շարունակում է մնալ փողոցների ասֆալտապատումը: Թեեւ ամեն տարի մարզկենտրոնում իրականացվում են ասֆալտապատման ու փոսային նորոգման աշխատանքներ, սակայն խնդիրը շարունակում է մնալ արդիական, գլխացավանք առաջացնելով ոչ միայն վարորդների, այլ նաեւ հետիոտների համար: Այս մասին հայտնում է aravot.am-ը:

Քաղաքի որոշ փողոցներում ասֆալտապատում իրականացնելու համար այս տարի համայնքային բյուջեից հատկացվել է 160 միլիոն դրամ: Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանն ասաց, որ կատարվելու են հիմնանորոգումներ, իսկ ծրագրում ընդգրկված են հիմնականում ծայրամասային փողոցները՝ Փարաջանով, Վերածնունդ, Մալաթյա, Չերկասի, Ներսիսյան, Սասունցիներ, Մոսկովյան, Լազյան:

Ասֆալտապատման աշխատանքներն իրականացնելու համար մրցույթն արդեն իսկ հայտարարվել է: Հաղթող ընկերության անունը պարզ կլինի օգոստոսի 7-ին, որից հետո կմեկնարկեն աշխատանքները:

Եւս 24 միլիոն էլ տրամադրվել է փոսային նորոգման աշխատանքներ կատարելու համար. «Փոսալցման մի մասը կատարել ենք, հիմա առաջնահերթ Ներսիսյան փողոցի խաչմերուկի անանցանելի մասը կվերացնենք: Ներսիսյան եւ Սանկտ Պետերբուրգ փողոցներում խնդիր կա գումարներ ծախսելու, որովհետեւ Սանկտ Պետերբուրգը ներառված էր Ասիական Զարգացման բանկի ծրագրի մեջ: Եւ հիմա մենք, եթե այնտեղ մեծ գումարներ ծախսենք, դա կդիտվի, վատնում, որովհետեւ հնարավոր է մի 4-5 ամսից այդտեղ շինարարություն իրականացվի, եւ մեզ իրավացիորեն կմեղադրեն ոչ արդյունավետ ծախսերի մեջ: Բայց մի փոքր հղկումներ կանենք, որպեսզի տրանսպորտի համար անցանելի դառնա: Իսկ Ներսիսյան փողոցով պետք է անցնի մեծ ջրատար: Վանաձորի մի հատվածի շուրջօրյա ջրամատակարարման ծրագիրը մեկնարկելու է, եւ Ներսիսյան փողոցով է անցնելու այդ ջրագիծը»,- ասաց Մամիկոն Ասլանյանը: Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: aravot.am:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *