последние новости
loading...

Վանաձորում պատռել են թեկնածուներից մի քանիսի քարոզչական պաստառները (լուսանկարներ)

Վանաձորում արդեն քանի օր է՝ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների թեկնածուների պաստառները պատռված են հայտնաբերվում: Մեր թղթակիցը Վանաձորից հաղորդում է, որ հիմնականում պատռված են ԲՀԿ-ի ու «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների քարոզչական պաստառները:

Ի դեպ, պաստառները շատ հաճախ փակցված են հենց չնախատեսված վայրերում, ընդհուպ մինչեւ գերեզմանատան պարսպի վրա, որոնք ամբողջությամբ անհայտ անձանց կողմից պատռվել են:

Թիվ 9 ընտրատարածքային ընտրական բոլոր հանձնաժողովներից ՀԺ-ին հայտնեցին, որ որեւէ խախտում իրենց կողմից չի արձանագրվել, հետեւում են, որ ամեն ինչ օրենքի տառին համապատասխան լինի:

Էդվարդ Արզումանյան


loading...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *