последние новости
loading...

Վանաձորում 26-ամյա վարորդի կողմից վրաերթի ենթարկված 17-ամյա տղան հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հիվանդանոցում մահացել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 17-ամյա Տիգրան Հակոբյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 27-ին՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 27-ին վրաերթ էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 26-ամյա Էրիկ Գալստյանը իր վարած Mercedes մակնիշի 30 QA 105 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան փողոցի 19ա հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել Վանաձորի բնակիչ, 17-ամյա Տիգրան Հակոբյանին:

Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր Վանաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր էին ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիորսյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանոտւ հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Լոռու մարզային վարչություն, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ:

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի


loading...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *