Суббота , Август 18 2018
Վերջին լուրեր

Տեսանյութ. հայերեն գրել, կարդալ չիմացող նորանշանակ նախագահի հարցազրույցը

Քաղաքացիական ավիացիայի վարչությունից մեզ պատմեցին, որ նորանշանակ նախագահ 30-ամյա Տաթեւիկ Ռեւազյանը հայերեն գրել-կարդալ չգիտի, մարդ է պահում, որ տեքստերն իր համար կարդա․ այդպես է աշխատում: Սա մի շարք օրենքների խախտում է՝ սկսած Սահմանադրությունից, վերջացրած պետական ծառայողի, լեզվի մասին օրենքներով:

Մենք դիմեցինք Քաղավիացիայի վարչություն, որտեղից ասացին․ «Վարչության նախագահի հայերեն գրելու, կարդալու, խոսելու մակարդակը բավարար է, եւ այժմ աշխատում է իր լեզվի իմացության մակարդակի բարելավման վրա: Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, թե Տաթեւիկ Ռեւազյանը հատուկ մարդ է պահում, ով ամբողջ օրը տեքստերը կարդում է իր համար, որ լսելով հասկանա, չի համապատասխանում իրականությանը: Ուղղակի պետք է հաշվի առնել այն փաստը, որ նա 5 տարեկանից ապրել է Դանիայում, ուսումն ստացել է անգլերեն եւ դանիերեն լեզուներով: Նշենք նաեւ, որ փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է հայերեն լեզվով»:

Նյութի աղբյուրը` yelaket.am


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *