последние новости
loading...

Տուն կորցրածը ցուցակում չընդգրկվեց, փոխարենը ընդգրկվեց գյուղապետի չգիտեմ ինչը. Լոռու մարզպետ

Դեկտեմբերի 7-ին կլրանա Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցը: 30 տարի անց Լոռու մարզում դեռեւս կան բնակարան կորցրած ու չստացած հարյուրավոր ընտանիքներ, ժամկետանց ու նեխած տնակներում ապրողներ, մարդիկ, ովքեր ապրում են քանդման ենթակա բազմաբնակարան շենքերում: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ՀԺ-ի հետ զրույցում խոսել է մարզում երկրաշարժից մնացած հետեւանքների ու դրանց վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

— Պարոն մարզպետ, երկրաշարժի 30-րդ տարելիցն է, ինչ վիճակ է Լոռիում 30 տարի անց:

— Այս պահին ունենք երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրած շուրջ 450 ընտանիք, որոնք փոխհատուցում չեն ստացել, այս տարվա տնտեսած շուրջ 460 մլն դրամ գումարը, ինչպես նաեւ Լոռու եւ Շիրակի մարզերին տրամադրված եւս 600 մլն դրամը կրկին ուղղվելու է բնակարանաշինությանը: Միասին վերցրած մոտ 800 մլն դրամ գումար կունենանք: Գարնանը արդեն «Ֆուլլեր» տնաշինական կենտրոնի հետ համատեղ բնակարանաշինությունը կսկսենք: Չեմ կարծում, թե այդ գումարով խնդիրը ամբողջությամբ կլուծվի, բայց լուրջ քայլեր կլինեն: Իհարկե, 30 տարի առաջ տեղի ունեցած աղետի հետեւանքները դեռ ակնառու են, բայց պետք է 1-2 տարվա մեջ փակվի այդ հարցը ու բնակարան կորցրածները ապահովվեն բնակարաններով:

— Պարոն Ղուկասյան, Վանաձորում դեռեւս 84 հատ վթարայնության 3-րդ աստիճան ունեցող շենքեր կան, որոնց մեծ մասը հնարավոր է արդեն քանդման ենթակա են, ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:

— Այդ հարցը այս պահի դրությամբ ճիշտ չի բարձրացնել, որովհետեւ դեռ կան մարդիկ, ովքեր բնակարան են կորցրել: Մինչեւ այդ մարդկանց բնակարանի հարցը չլուծվի, բարոյական էլ չի զբաղվել այդ շենքերով, քանի որ նա ավելի առաջնահերթ է: Բայց հաջորդ տարի այդ խնդիրները եւս կընդգրկվեն: Ունենք Սպիտակում տնակներում ապրողներ, ովքեր սեփական բնակարաններ են կորցրել: Պետությունը այս պահի դրությամբ որեւէ պարտավորություն չունի նրանց նկատմամբ, բայց հետագայում այդ հարցը եւս կներառվի, ու շատ ենք ուզում, որ կարճ ժամանակում մենք այլեւս տնակներում ապրող ընտանիքներ չունենանք:

— Պարոն մարզպետ, արդյո՞ք 30 տարին բավարար չէր, վերջնականապես վերացնել աղետի գոտի ասվածը:

— 2-3 տարվա մեջ, պետության հնարավորությունների աճմանը զուգահեռ այդ խնդիրները կարելի է վերջնականապես լուծել, սակայն մենք ստացել ենք վատ ժառանգություն, ու նախկինում արված ծրագրերն ու մութ գործարքները, տարատեսակ սնանկացումներն ու մնացած ամեն ինչը իրենց հետքն են թողել աղետի գոտու վերացման վրա: Կառավարությունը հիմա շատ լուրջ է զբաղվում այդ հարցով, ու որ ամենակարեւորն է, պետք է նաեւ որակի վերահսկողություն լինի:

— Բնակարանաշինության ու անօթեւանության, ինչպես նաեւ տրոհված ընտանիքների հետ կապված խնդիրներն են արդիական: Այդ մասով ինչ եք անելու:

— Ցուցակների անճշտություններ, իհարկե, եղել են, էն բնակիչները, ովքեր գտնում են, որ իրենց տվյալներում անճշտություններ կան, կարող են իրենց իրավունքները վերականգնել դատական կարգով: Ունեցել ենք դեպքեր, երբ բնակարան կորցրած բնակիչը չի ընդգրկվել, փոխարենը ընդգրկվել է գյուղապետի չգիտեմ ինչը, ով պարզապես բնակարան կորցրած չի եղել, եղել է համայնք, որ մատյաններն են անհետացել… դժգոհություններ, իհարկե, կան, որոնք կկարգավորվեն միայն դատական կարգով: Նմանատիպ որոշումներ ունենք արդեն:

— Պարոն մարզպետ, աղետից հետո որպես ժամանակավոր կացարաններ կառուցված տնակներում մարդիկ ապրում են արդեն 30 տարի, որոնք այլեւս պիտանի չեն բնակության համար:

— Իմ նշած բնակարանները կառուցվելու են հենց այդ համայնքներում: Ավարտից հետո այդ ավանները կբեռնաթափվեն:


loading...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *