Суббота , Август 18 2018
Վերջին լուրեր

Քանի՞ տարվա ազատազրկում է սպասվում Քոչարյանին՝ մեղքն ապացուցելու դեպքում

Ինչպես արդեն հայտնի է, ՀՔԾ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվել է, ինչից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար,

որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության կողմից իրեն առաջադրված մեղադրանքին,

«Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ այն ամբողջությամբ հորինված, շինծու, քաղաքական ենթատեքստ ունեցող և իրականության հետ որևէ առնչություն չունեցող մեղադրանք է։

«Լայն զանգվածների տրամադրությունը փորձում են տեղափոխել իրավական դաշտ, և ըստ էության, ստացվում է, որ 21,5 տոկոս հավաքած Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել է 2008 թվականի ընտրույթունները:

Սա իրականությունից շատ-շատ հեռու է, որևէ առնչություն չունի և սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա է թավշյա հեղափոխության, սիրո և համերաշխության կարգախոսի ներքո», — նշեց Ռոբերտ Քոչարյանը:

Նա ասաց, որ երբեք չէր մտածի, որ իրականության մեջ հնարավոր է այսպիսի շինծու քրեական գործ հարուցել։

Ռոբերտ Քոչարյանի մեղավորությունն ապացուցելու դեպքում նրան սպառնում է ազատազրկում՝ 10-15 տարի ժամկետով:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *