Վերջին լուրեր

2 օրում մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը

Փետրվարի 28-ից մարտի 1-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը։ Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք։

Բացահայտվել է գողության 9, խարդախության 6, յուրացման 2, անձի առևանգման, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *