Пятница , Сентябрь 21 2018
Վերջին լուրեր

Ադրբեջանում կրկին հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Ադրբեջանում այսօր առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Մինգեչևիրի ՋԷԿ-ի ռեզերվային տրանսֆորմատորներից մեկում, գրում է minval.az-ը՝ վկայակոչելով երկրի ԱԻՆ-ին:

Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ-ի հրշեջ ծառայության տեխնիկան և անձնակազմը, հրդեհն արագ մարվել է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ լույս հուլիսի 3-ի գիշերը շարքից դուրս է եկել Ադրբեջանի ՋԷԿ-ի ենթակայաններից մեկի տրանսֆորմատորը: Երկրի էներգետիկայի նախարարության նախնական գնահատականներով՝ վթարի հիմնական պատճառ է դարձել ենթակայանում վթարը, ինչի հետևանքով խափանվել է էլեկտրակայանի բնականոն գործունեությունը:

Վթարի հետևանքով Բաքուն և Ադրբեջանի մեծ մասը մի քանի ժամ մնացել էին առանց էլեկտրաէներգիայի:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *