последние новости
Загрузка...

Արագած գյուղում առվի մեջ հայտնաբերված 2-ամյա երեխայի սպանության դեպքով քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ՝ սպանության հատկանիշներով:Այս մասին հայտնում է armtimes.com-ը:

2018թ. հուլիսի 8-ին Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, իր մանկահասակ թոռը՝ ծնված 2016թ. ապրիլի 17-ին, տանից դուրս է եկել և չի վերադարձել, իսկ նրան հայտնաբերելու ուղղությամբ իրենց գործողություններն արդյունք չեն տվել:

Իրավասու մարմինների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում նույն օրը՝ հուլիսի 8-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, գյուղամիջով անցնող առվի մեջ հայտնաբերվել է փոքրիկի դին՝ գլխի և մարմնի հետին մակերեսին մարմնական վնասվածքներով:

Կատարվել է դեպքի վայրի և դիակի զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի ընթացքում, նշված վնասվածքներից բացի, հայտնաբերվել են նաև ջրահեղձությանը բնորոշ տվյալներ:
Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: armtimes.com:


Загрузка...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Загрузка...