Пятница , Июль 20 2018

Ճանապարհային երթևեկության տուգանքների համաներումը կլինի

զգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթևեկության տուգանքների համաներման օրենքի նախագիծը: «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ընդունվեց 68 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով: Այս մասին հայտնում է lurer.com-ը:

Օրենքի ընդունումից կօգտվի 150 հազար քաղաքացի, կներվի 13,7 միլիոն դրամ տուգանք։ Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հուլիսի 11-ին հայտարարել էր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Օրենքը կարգավորում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներման հետ կապված հարաբերությունները: Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: lurer.com:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *