Վերջին լուրեր

Դատախազությունն ապօրինի գազալցակայան է հայտնաբերել

ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ Ա. Գ.-ն Երեւան քաղաքի բնակչուհու անվամբ հաշվառված «ԶԻԼ-130» մակնիշի խոտանված հաշվառման համարանիշներով ավտոմեքենայի վրա, առանց համապատասխան թույլտվության, տեղադրել է ավտոմեքենաների գազալցման շարժական կայան եւ 2017թ. սեպտեմբերից մինչեւ 2018թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում, առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության, Ձորագյուղ գյուղի վարչական տարածքում իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն: Հիշյալ ավտոմեքենայի վրա տեղադրված գազալցման շարժական կայանից Ա.Գ-ն իրականացրել է բնական գազի մանրածախ վաճառք, ինչի հետեւանքով պետությանը պատճառվել է զգալի վնաս:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են առանց հատուկ թույլտվության ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի կողմից կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին որոշում:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնին:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվում է արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, շարժական լցավորման կայանների շահագործման տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահպանման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Չնայած ուսումնասիրությունները դեռեւս շարունակվում են, սակայն արդեն իսկ արձանագրվել են առանց օրենքով սահմանված կարգով պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության ենթարկվելու եւ ռեեստրում գրանցվելու, կամ ապօրինի վերասարքավորված, խոտանված, անգամ մեկ ուրիշ ավտոտրանսպորտային միջոցի պատկանող պետհամարանիշներով ավտոմեքենանելով շարժական գազալցակայաններ շահագործելու բազմաթիվ դեպքեր: Նմանատիպ շարժական գազալցավորման կայաններ շահագործող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հայտնաբերելու, դրանց շահագործումը արգելելու, ոլորտը կարգավորող նորմատիվ ակտերի խախտումների դեպքում օրենքով սահմանված վարչական պատասխանատվության հարցերը լուծելու նպատակով ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից ՀՀ ԱԻՆ, ՀՀ ոստիկանության եւ ՀՀ ՊԵԿ համապատասխան ծառայություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *