Пятница , Июль 20 2018

«Դիլիջան» ազգային պարկում բազմաթիվ տապալված ծառեր են հայտնաբերվել (լուսանկարներ)

«Դիլիջան» ազգային պարկում բազմաթիվ տապալված ծառեր են հայտնաբերվել, հաղորդում է Econews.am-ը:

«Նախանցյալ օրը Բլեյանի և Այթափի դպրոցների դպրոցականների և մանկավարժների մի խմբի բնապահպանական և ճանաչողական քայլարշավն էի ուղեկցում Դիլիջանի ազգային պարկում՝ Պարզ լճից դեպի Գոշավանք: Անտառի խորքում հայտնաբերեցինք բազմաթիվ տապալված ծառեր և նախապատրաստված մեծ քանակությամբ վառելափայտ: Ամբողջ վառելափայտը կտրտված էր բոլորովին առողջ ծառերից»,- գրում է իր էջում Հրաչիկ Միրզոյանը:

Գրառումն ամբողջությամբ. «Սկզբում մեզ արգելեցին մոտենալ «վառելափայտի մթերման կայանին», հետո տեսնելով մեր համառությունը, փայտահատներից երեքը հեռացան դեպքի վայրից՝ թողնելով բենզինով աշխատող սղոցները:

Հաջողվեց կապ հաստատել Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության ղեկավար Արթուր Գրիգորյանի հետ և 1-1,5 ժամ չանցած ժամանեցին ազգային պարկի, պետական տեսչության և ոստիկանության ծառայողները:

Առանց պետհամարանիշի «Վիլիս»-ով ժամանեցին նաև երկու «ջղային» անձնավորություններ՝ խեղճ ու կրակ անտառապահի հետ: Ոստիկանները և տեսչության աշխատողները չափեցին տապալված ծառերի և նախապատրաստված վառելափայտի ծավալը, լուսանկարվեց տեղանքը և կազմվեց համապատասխան արձանագրություն:

Տարածքի շրջակայքում հայտնաբերվեց երեք առողջ ծառ, որոնք կիսամորթ էին արվել չարագործների կողմից: Այս մասին ևս կազմվեց արձանագրություն: Պետք էր միայն տեսնել դպրոցականների ոգևորությունը, որոնք կարողացել էին մասնակիցը դառնալ անտառը հոշոտողների դեմ պայքարին»:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *