Вторник , Октябрь 16 2018
Վերջին լուրեր

Երեւանում 8-ամյա երեխան ենթարկվել է սեռական բռնության.

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է 67-ամյա տղամարդ՝ Երևանում 8-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:Այս մասին հայտնում է armtimes.com-ը:

Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ կասկածյալի բնակարանում։ Քրեական գործով պարզվել է, թե ինչ պայմաններում է տուժողը ծանոթացել կասկածյալի հետ և մի շարք այլ էական նշանակություն ունեցող հանգամանքներ։

Ավելին՝ տվյալներ են ձեռք բերվել, որ 1951թ. ծնված տղամարդու գործողություններից հնարավոր է տուժել են նաև այլ երեխաներ։ Ձեռնարկվում են անհրաժշտ միջոցառումներ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: armtimes.com:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *