Пятница , Июль 20 2018

ՀՀԿ օլիգարխիան նորից գործի է անցել. սաբոտաժը կրկնվո՞ւմ է

hhkՎերջին օրերին բողոքի ալիք է բարձրացել հայ Ֆերմերների շրջանում, նրանք դժգոհում են սուպերմարկետների նկատմամբ հարկային վարչարարության խստացումից, ինչի հետևանքով չեն կարողանում իրացնել իրենց արտադրած միսը: Բանն այն է, որ սուպերմարկետների սեփականատերերը գալով հարկային դաշտ, նախընտրում են ավելի էժան միս գնել արտասահմանից՝ գնի մեջ ներառելով նաև ԱԱՀ-ն, ինչի հետևանքով գյուղացին հայտնվում է ծայրաստիճան բարդ իրավիճակում: Եվ, քանի որ սուպերմարկետներից իրավական տեսանկյունից որևէ պարտք ու պահանջ ունենալ չեն կարող, բնական է, որ բողոքի ցույցեր են անցկացնում կառավարության դիմաց՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին:

Նմանատիպ մի իրավիճակ էր նաև ընդամենը մեկ ամիս առաջ, երբ սուպերմարկետներում կտրուկ թանկացավ մսի գինը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ ակնարկում էր, որ գնաճը պայմանավորված է ոչ թե բնական, տնտեսական գործոններով, այլ օլիգարխիայի սաբոտաժով: Խոշոր սուպերմարկետների հայտնի տերերը մեծ հաշվով ունեն համընդհանուր շահեր, և չի բացառվում, որ գործ ունեինք կարտելային համաձայնությունների հետ, ինչի մասին էլ խոսում էր վարչապետը: Ի վերջո Փաշինյանը կոչ արեց բոյկոտել այն խոշոր տնտեսվարողներին, ովքեր կփորձեն թանկացնել ապրանքը: Բոյկոտի հետեւանքով կրած վնա՞սն էր, որ ստիպեց նահանջել, թե՞ սուպերմարկետները նահանջեցին՝ տեսնելով, որ սաբոտաժի կամ շանտաժի փորձը չի հաջողվել, իշխանությունն էլ մտադիր չէ նահանջել օրինականություն հաստատելու իր մտադրությունից: Հնարավոր է թե՛ մեկը, թե՛ մյուսը, որը ստիպեց խոշոր աոեւտրային ցանցերի սեփականատերերին կայացնել այդ պահի իրապես ճշգրիտ որոշումն ու չգնալ տնտեսական պատերազմի ճանապարհով:

Սակայն դա չի նշանակում, որ խոշոր առևտրային ցանցերը վերջնականապես են թաղել «պատերազմի սուրը» Կառավարության կողմից հարկային դաշտ բերվելուց հետո, նրանք յուրահատուկ ալիբի են ձեռք բերել միևնույն ժամանակ շարունակելով իրենց լատենտ սաբոտաժը: Շատերը դա կարող են անվանել ոչ թե սաբոտաժ, այլ կառավարության համար ևս մեկ հավելյալ խնդիր ստեղծելու ուղղությամբ կատարվող քայլեր: Իսկ եթե հիշենք, թե ովքեր են Հայաստանում հանդիսանում խոշոր առևտրային ցանցերի սեփականատերեր, ապա հարցեր չեն առաջանա՝ ՀՀԿ օլիգարխիան որևէ պատճառ չունի հեշտացնելու վարչապետ Փաշինյանի ու նրա կաբինետի կյանքը:

Ավելին, ըստ որոշ տեղեկությունների, ՀՀԿ ԳՄ վերջին նիստում կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կոչ էր արել համբերատար սպասել, թե երբ է հանրության լայն շրջանակներում բողոքի ալիք բարձրանալու նոր կառավարության գործողությունների հանդեպ, քանի որ տեսարանները շուտով կավարտվեն և բնական է, որ կառաջանա հացի խնդիր: ՀՀԿ օլիգարխիան իր կողմից փորձում է ամեն ինչ անել վերոնշյալ գործընթացը արագացնելու համար, ընդ որում, նրանք այս դեպքում «ջրից չոր» են դուրս գալիս փորձելով ողջ մեղքը բարդել հենց կառավարության վրա, որն էլ նրանց պարտադրել է նոր խաղի կանոնները: Հենց այստեղ է, որ Փաշինյանի կաբինետը պատային իրավիճակում է հայտնվում՝ տնտեսվարողներին օրենքի ուժով չես կարող ստիպել կազմակերպել իրենց բիզնեսը՝ քո նախընտրած ձևով թելադրելով, թե որտեղից և ինչ ապրանք ձեռք բերեն: Մաքսիմալը, ինչ կառավարությունը կարող էր այս պարագայում անել՝ արել է, խոշոր առևտրային ցանցերին բերելով հարկային դաշտ: Մյուս կողմից, առանց այդ էլ բազմաթիվ խնդիրների առջև կանգնած սոցիալապես խոցելի գյուղացիներն են, որոնց քաղաքական խաղերը, սաբոտաժ կոչվածը այնքան էլ չի հետաքրքրում և նրանք կառավարությունից շուտափույթ գործնական քայլեր են պահանջում


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *