Пятница , Июль 20 2018

Մարտի 1-ի գործը նոր ընթացք է ստանում

Մարտի 1-ի գործը նոր ընթացք է ստանում: Մասնավորապես՝ 2008 թ.-ին, Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու և կալանավորելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է lurer.com-ը:

Սրան հետևեց որոշ իրավաբանների հայտարարությունը, թե Քրեական օրենգրքի 300.1 հոդվածը սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքն է, որը գոյություն չի ունեցել 2008 թվականին, ուստի՝ ՀՔԾ-ն սխալ մեղադրանք է առաջադրում:

Այսօր արդեն, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե՝ «Այն մեկնաբանությունները, որոնք տալիս են որոշ իրավաբաններ, թե գործը հարուցվել է մի հոդվածով, որը գոյություն չի ունեցել, մեղմ ասած, ոչ կոմպետենտ մեկնաբանություններ են, որովհետև այդ արարքը՝ Սահմանադրության տապալումը, գոյություն է ունեցել նաև 2008 թվականին, պարզապես այն նախատեսված է եղել մեկ այլ հոդվածով: Հոդված 300-ը՝ պետական իշխանությունը յուրացնելը, 2008 թվականի մարտի 1-ի օրվա դրությամբ գործող այս հոդվածով որպես հանցկազմը բնորոշող հանգամանք, դիսպոզիցիան սահմանվել է նաև ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունը։ Այսինքն, այս գործողությունը այն ժամանակ նախատեսված է եղել որպես հանցագործություն։ Ընդամենը նախատեսված է եղել 300 հոդվածով, հետագայում այս հոդվածի դիսպոզիցիայից այս գործողությունը հանվել և նախատեսվել է 301.1 հոդվածով։ Ընդամնեը փոխվել է հոդվածի համարը»,- ասաց Սասուն Խաչատրյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: lurer.com


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *