Վերջին լուրեր

Նորամարգ գյուղի ջրանցքում 17-ամյա պատանին ջրահեղձ է եղել.

Հուլիսի 14-ին, ժամը 17:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի «Շոռաքյանդ» կոչվող հատվածում երեխան ջրահեղձվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզական ջոկատը, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Նորամարգ գյուղի Սահմանապահների փողոցի վերջնամասում՝ ջրանցքից դուրս են բերել Հ. Կ.-ի (2001թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Այս մասին հայտնում է armtimes.com-ը:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *