Пятница , Июль 20 2018

Ո՞վ կփոխարինի Տարոն Մարգարյանին

Տարոն Մարգարյանի հրաժարականն սպասված իրադարձություն էր։ Մի քանի օր շուտ կամ ուշ՝ դա տեղի էր ունենալու։ Մարգարյանը ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի անդամ է, իսկ 2017-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում ՀՀԿ ընտրական ցուցակի 2-րդ համարն էր։ Բնական է, որ նոր իշխանությունը չէր հանդուրժի կարկառուն ՀՀԿ-ականի պաշտոնավարումն այնպիսի առանցքային պաշտոնում, ինչպիսին Երեւանի քաղաքապետինն է։ Հրաժարականն, ուրեմն, լինելու էր։ Իսկ հիմա փորձենք կանխատեսել, թե ինչ է լինելու հրաժարականից հետո։ Ո՞վ է զբաղեցնելու մայրաքաղաքապետի պաշտոնը։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր։ Այս մասին հայտնում է lurer.com-ը:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46-րդ հոդվածում սահմանված է, որ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ։ Թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին։ Քաղաքապետ պետք է ընտրվի ավագանու գործող կազմից, եւ անիմաստ է քննարկել շրջանառվող թեզը, թե քաղաքապետի պաշտոնում կարող է նշանակվել դերասան Հայկ Մարությանը, (Կարգին Հայկո) դա այս պահին անելն անհնար է։

Ուրեմն, Երեւանի քաղաքապետի պաշտոնը կարող է վստահվել կա՛մ ավագանու այսօրվա «Ելք» խմբակցության որեւէ ներկայացուցչի, կա՛մ ՀՀԿ խմբակցությունից այնպիսի մեկին, որ այլեւս չի նույնացվում Հանրապետական կուսակցության հետ։ Խոսվում է, թե մինչ ավագանու նոր ընտրությունների կազմակերպումը քաղաքապետի պաշտոնը կարելի է վստահել «Սինոփսիս»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանին։ Սա էլ, սակայն, միանշանակ ընդունելի տարբերակ չէ՝ շատերն են սկսել հիշեցնել նրա եւ Սերժ Սարգսյանի երբեմնի ջերմ հարաբերությունների մասին՝ կատակելով, թե՝ եթե այդպես է՝ կարելի է նույն Կամո Արեյանին ժամանակավորապես վստահել քաղաքապետի պաշտոնը. Արեյանը բոլոր իշխանությունների հետ կարողացել է աշխատել եւ շարունակելով կատակը՝ ասում են Արգիշտի արքայի սեպագիր արձանագրության մեջ ամրագրված էր, որ Արեյանը Երեւանի առաջին փոխքաղաքապետն է։ Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: lurer.com


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *