последние новости
loading...

Փաշինյանը՝ ՀՅԴ բյուրոյի անդամներին. «Դուք ընդհանրապես ինչո՞վ եք մտածում»

Այսօր վաղ առավոտից փակ էին Վանաձորի մի շարք կենտրոնական փողոցներ ու Հայքի հրապարակը: Մարզկենտրոնում պատրաստվում էին դիմավորել «Իմ քայլը» դաշինքի անդամներին:

Սպիտակից հետո դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ եղավ Վանաձորում: Այստեղ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն անդրադարձավ ՀՅԴ բյուրոյի անդամների հայտարարություններին. «Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տալիս, եւ ասում է, որ մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել: Այդ կարգի հայտարարություները կարդում եմ, քիչ է մնում ասեն՝ տղերք, մայիսից Հայաստանին զենք չի մատակարարարվել՝ հարձակվեք, իսկական վախտն է, մենք էս կողմից, դուք՝ էն: Դուք ընդհանրապես ինչո՞վ եք մտածում»,- ասաց Փաշինյանն ու շարունակեց, որ Հայաստանի զենքի մատակարարումն ընթանում է բնականոն հունով:

Ապա խոսքն ուղղեց դաշնակցականներին. «Եթե խոսում եք, ուրեմն խոսեք, թե ի՞նչ է տեղի ունեցել մայիսից առաջ՝ բանակին զենքի եւ սպառազինությունների մատակարարման հետ»:


loading...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *