Վերջին լուրեր

Պայթյուն՝ Վանաձորում

Րոպեներ առաջ պայթյուն է որոտացել Վանաձոր քաղաքում: Lorinews.am-ի տեղեկություններով՝ «տաքսիներ» կոչվող թաղամասում ուժեղ պայթյուն է որոտացել: Քաղաքացիներն ու տարածքում գտնվող ոստիկաններն անմիջապես ահազանգել են ԱԻՆ 911 ծառայություն:

Պայթյունից հետո ավտոտնակներից մեկից ծուխ է դուրս եկել, ավտոտնակի տերը անմիջապես բացել է դարպասներն ու հարևան բնակիչների հետ մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, կարողացել են մարել ավտոտնակում կայանված Գազ 3110 մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում բռնկված հրդեհը:

Ականատեսների պատմելով՝ պայթյունի ձայնն այնքան ուժգին է եղել, որ շատերին թվացել է, թե մեքենայի գազաբալոն է պայթել կամ էլ բնակարան: Բարեբախտաբար տուժածեր չկան: Մեզ հասած տեղեկություններով՝ միայն վարորդն է թեթև վնասվածքներ ստացել՝ հրդեհը մարելու ժամանակ, սակայն մեքենան բավականաչափ վնասվել է:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *