Пятница , Июль 20 2018

«Փրկենք Դեբեդը» նախաձեռնության անդամները երթ են իրականացնում Լոռիում (լուսանկարներ)

«Փրկենք Դեբեդը» նախաձեռնության մի խումբ անդամներ եւ Թումանյանի տարածաշրջանի բնակիչներ իրազեկման երթ են սկսել Ախթալա քաղաքից՝ ընդդեմ Դեբեդ գետի վրա կառուցվող ՀԷԿ-ի: Ակցիայի մասնակիցները Ախթալայի համայնքապետարանում հանդիպել են քաղաքապետի հետ, ներկայումս շարժվում են Ալավերդի քաղաք: Վաղն արդեն բնակիչները Ալավերդուց կշարժվեն դեպի քաղաք Թումանյան:

Armtimes.com-ի հետ զրույցում «Փրկենք Դեբեդը» նախաձեռնության անդամ, Ալավերդի համայնքի ավագանու անդամ Հարություն Ձավարյանը հայտնեց, որ երթի նպատակն է իրազեկել Դեբեդի ավազանում ապրող բնակիչներին ՀԷԿ-ի վտանգների մասին. «Ցանկանում ենք բնակչությանը իրազեկել, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե ՀԷԿ-ը կառուցվի, էկոլոգիական ու սոցիալական մեծ վտանգներ կան, անտառներ կոչնչանան, տուրիզմի մասին ՀԷԿ-ի կառուցումից հետո կարելի է արդեն մոռանալ»,- ասաց Հարություն Ձավարյանը:

Սկզբնաղբյուր armtimes.com


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *