последние новости
loading...

Քոբայրավանքում կրկին կովեր են «հանգստանում» (լուսանկարներ)

Լոռու մարզում գտնվող Քոբայրավանքի տարածքում ու զանգակատան ներսում անասունները շարունակում են անարգել ներս ու դուրս անել:
Քոբայրավանք այցելողները Հայաստանի պատմամշակութային ժառանգության յուրօրինակ այս հուշարձանով զմայլվելուց բացի հասցնում են նաեւ հիասթափություն ապրել՝ եկեղեցին ու դրա տարածքը անբարեկարգ տեսնելով: Ավելին՝ գոմաղբն ու գարշահոտությունն էլ ապացույցն են այն բանի, որ այստեղ հաճախակի են անասուններ լինում: Գրեթե ամեն տարի Քոբայրավանքում պատկերը նույնն է՝ շոգից փախչող ընտանի կենդանիներ, գոմաղբ ու անբարեկարգ տարածք:Այս մասին հայտնում է armtimes.com-ը:

Վանքի տարածքը ցանկապատված չէ, տեղի բնակիչներից մի քանիսն էլ չեն նեղվում, որ եկեղեցին դառնում է անասնագոմ:

Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության պետ Հրաչիկ Մարուքյանը armtimes.com-ի հետ զրույցում անդրադառնալով Քոբայրավանքում տիրող իրավիճակին, նշեց, որ խնդիրը նոր չէ եւ գալիս է սխալ շինարարական աշխատանքներից. «Վտանգված հուշարձանների փլուզումը կանխելու, վերականգնելու եւ կառուցապատելու իրավունք ստանալու սահմանված կարգը՝ նպատակը չարդարացնող տենդերներն են, որտեղ՝ տենդերների նախապատվությունը մշտապես տրվում է մասնագիտական հմտություն ու փորձառություն չունեցողներին… Չափազանց արժեքավոր Քոբայրավանքի «բախտը չբերեց», քանի որ վերականգնման աշխատանքները վստահվել էին շին-մասնագիտական հմտություն չունեցող՝ էլ չասենք՝ եկեղեցաշինությունից հեռու ինչ-որ մեկին»,- ասաց Հրաչիկ Մարուքյանը:Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: armtimes.com


loading...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *