последние новости
loading...

Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, ցուցմունք տվեց Սերժ Սարգսյանի դեմ. Անդրանիկ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը նախօրեին տված իր հարցազրույցով ցուցմունք է տալիս, ըստ էության Սերժ Սարգսյանի դեմ:
Մեր զրույցում երեկ նման կարծիք հայտնեց Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը: Ռոբերտ Քոչարյանն իր այդ հարցազրույցում անդրադարձել էր Մարտի 1-ի գործով, ըստ էության, հիմնական կարեւորագույն խնդիրներին, մասնավորապես՝ փետրվարի 23-ի խորհրդակցությանը, 0038 հրամանին, բանակի ներգրավմանը: Այս մասին հայտնում է armtimes.com-ը:

Քոչարյանը Մարտի 1-ի գործով առայժմ որպես վկա հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության: Երեկ հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին նոր ծանուցում է ուղարկել։ Այդ մասին երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ նախկին ծանուցմանը Քոչարյանը չներկայանալու հիմնավոր պատճառներ չի ներկայացրել, սակայն հաշվի առնելով, որ նա Հայաստանի երկրորդ նախագահն է, ՀՔԾ-ն, ըստ էության, ընդառաջել է եւ նոր ծանուցում է ուղարկել:
Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: armtimes.com


loading...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *