последние новости
loading...

Վանաձորի ճանապարհների փոսերն անգամ աղյուսներով չեն փակվում (լուսանկարներ)

Վանաձորի ներհամայնքային ճանապարհների փոսերն այնքան մեծ ու խորն են, որ բնակիչները աղյուսներով են փակում դրանք…:

Լուսանկարներում Վանաձորի Տարոն 2 թաղամասի Վերածննդի փողոցն է, կադրերից պարզ երեւում են ոչ միայն փոսերի քանակը, այլ նաեւ դրանց չափերն ու խորությունը: Բնակիչներն ու վարորդները փորձել են խճով ու ավազով լցնել փոսերը, սակայն արդյունքի չհասնելով՝ աղյուսներ են դրել դրանց մեջ:
Նշված համարով է անցնում թիվ 5 եւ 12 համարի երթուղայինները, նշված ճանապարհով են անցնում թիվ 5 պոլիկլինիկա այցելող հիվանդներն ու հղիները: Փոսերն այնքան շատ ու խորն են, որ դրանք շրջանցել պարզապես հնարավոր չէ, ու եթե կարողանում ես 3 փոսից գոնե մեկը շրջանցել, ուրեմն պետք է փառք տաս Աստծուն, մեքենադ չջարդելու եւ ճանապարհին չմնալու համար:

Վանաձորի քաղաքապետարանը արդեն մի քանի ամիս է խոստանում է, թե շուտով կսկսվեն փոսային աշխատանքները, բայց այդ խոստացված ՇՈՒՏՈՎ-ը այդպես էլ չի երևում: Իսկ մինչ քաղաքապետն ու քաղաքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցները շարունակում են խոստանալ ու «էսօր-էգուց», գցել, վարորդների մեքենաները շարքից դուրս են գալիս:

Էդվարդ Արզումանյան


loading...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *