последние новости
loading...

Վանաձորում ծաղիկներ են խոնարհել 1988-ի աղետի հետևանքով զոհվածների հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վանաձորում այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ծաղիկներ են խոնարհել 1988 թվականի աղետալի երկրաշարժից զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Մատուցվել է նաև Սուրբ պատարագ:

Ներկա են եղել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումները, ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ, ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության անձնակազմը՝ վարչության պետ Կարեն Հովհհանիսյանի գլխավորությամբ, հարյուրավոր քաղաքացիներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով ներկայումս գտնվում է Գյումրիում, առաջիկայում կայցելի նաեւ աղետից տուժած Սպիտակ եւ Վանաձոր համայնքներ:


loading...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *