последние новости
loading...

Վանաձորում կրկին իր դռները բացեց վանաձորի դեղատունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

հուլիսի 10-ին, Վանաձոր քաղաքի կենտրոնական հանրախանութի հարևանությամբ՝ ծաղկի սրահների շարքում գտնվող դեղատունը կրկին բացեց իր դռները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դեղատունը, որը հունիսի 16-ին դեռևս անհայտ պայմաններում պայթյունի հետևանքով վնասվել էր, մի քանի օր էր՝ չէր գործում։

Վանաձորցիները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Փառք Աստծո, նորից կկարողանանք մատչելի գներով դեղեր գնել, որոշ դեպքերում էլ անվճար դեղեր ստանալ, քանի որ այն պատկանում է Արմեն Ռփյանին, ով ոչ միայն Վանաձորում, այլ նաև Լոռու մարզում հայտնի է անապահով ընտանիքներին սատար կանգնելու իր բարյացակամությամբ, մարդկային ու բարոյական հատկանիշներով»։

Ինչպես ավելի վաղ Վանաձորից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 16-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի կենտրոնական հանրախանութի հարևանությամբ գտնվող դեղատանը պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով դեղատունը մեծ վնասներ էր կրել:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական բաժնի պետի գլխավորությամբ:
Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: shamshyan.com-ը:


loading...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *