Пятница , Июль 20 2018

Վանաձորում նախկին ոստիկանի որդին, վթարի է ենթարկվել, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը բազմաթիվ անգամ հորդորել է, որպեսզի վարորդները իրենց չհամարեն արտոնյալ և հանրապետությունում չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում օրինախախտները՝ անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից, վզի ու նստատեղի հաստությունից, ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենաները տեղափոխվելու են հատուկ պահպանվող տարածքներ։

Ցավոք, կան քաղաքացիներ, ովքեր իրենց համարում են արտոնյալ ու կարող են չարամտորեն խախտել երթևեկության կանոնները։ Վարորդը, եթե տրանսպորտային միջոցը վարում է առանց համարանիշի, ապա նա համարվում է օրինախախտ և նրան կարող են ենթարկել վարչական պատասխանատվության։

Եթե մայրաքաղաքում մասամբ նվազել է առանց համարանիշներով փողոցները չափչփող վարորդների թիվը, ապա մարզերում պատկերը բոլորովին այլ է։

Վանաձորում շատերը գիտեն «Մուլտիկ Ժիրայր» մականվամբ Ժիրայր Ղալայանին, ով կարող է վարել Opel մակնիշի 77 FF 776 համարանիշի ավտոմեքենան՝ վրայից հանելով համարանիշները։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքւմ shamshyan.com

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *