Пятница , Июль 20 2018

Ողբերգական դեպք Տավուշի մարզում. ձուկ բռնելիս հոսանքահարվել և մահացել է ԱԺ նախկին պատգամավորի 36-ամյա ազգականը

Այսօր՝ հուլիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 17:30-ի սահմաններում, Իջևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բրիգադը Գետահովիտ գյուղից իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 36-ամյա Մանվել Քոքոբելյանն է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նրան տեղափոխել են Գետահովիտ գյուղում գտնվող «Քարարտ» արտադրամասի հետնամասով անցնող Աղստև գետից, որտեղ՝ ըստ տեղեկությունների, ձուկ բռնելիս հոսանքահարվել է:

Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահվան հանգամանքները, ինչպես նաև հոսանքահարման մասին տեղեկությունը:

Shamshyan.com-ի տեղեկություններով, մահացածը Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ազգականն է:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *