Пятница , Сентябрь 21 2018
Վերջին լուրեր

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին

Այսօր, հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 15:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 52-ամյա Լևոն Հարությունյանը, իր վարած Mitsubishi մակնիշի 66 XX 665 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում բախվել է Վարդենիս քաղաքի բնակիչ, 37-ամյա Ռաֆիկ Ավեդյանի վարած Scania մակնիշի 036 DD 70 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով վարորդ Լ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

shamshyan.com-ի տեղեկություններով, Scania մակնիշի ավտոմեքենան հաշվառված է «ՀԱՆԱ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ի հաշվեկշռում:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *