Վերջին լուրեր

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Nissan-ն ու Fiat-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Կոտայքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 34-ամյա Բաբկեն Թունյանի վարած Fiat մակնիշի 35 ND 626 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ, 55-ամյա Էդիկ Վարդանյանի վարած Nissan Xterra մակնիշի 30 OO 696 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Fiat-ը գլխիվայր շրջվել է, իսկ Nissan-ն էլ՝ կողաշրջվել: 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են ճանապարհի տարբեր երթևեկելի գոտիներում:

Վթարի հետևանքով Fiat-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները ՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: shamshyan.com:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *