Пятница , Июль 20 2018

Խոշոր ավտովթար Փարաքարի «գաի պոստի» մոտ. բախվել են Opel-ն ու KIA-ն. վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության և ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի՝ Փարաքարի «գաի պոստի» մոտ:

ժամը 12:00-ի սահմաններում բախվել են Opel մակնիշի 35 RZ 032 համարանիշի և KIA մակնիշի 6585-18 HG տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, 2-ին էլ՝ Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները իրենց ծառայողական ավտամեքենաներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ:

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում shamshyan.com


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *