Пятница , Сентябрь 21 2018
Վերջին լուրեր

Խոշոր ավտովթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու 07-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր. ժամանել են վաշտի հրամանատարն ու տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժաը 18:30-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 22 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ-2107 մակնիշի 35 OG 295 համարանիշի և «Mercedes C-180» մակնիշի H095 EC 799՝ Ռուսաստանի Դաշնության համարանիշներով ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Սպիտակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *