последние новости
loading...

Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. ղեկին զինծառայող է եղել (լուսանկարներ)

Տավուշի մարզում հուլիսի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 19։15-ի սահմաններում Mitsubishi Pajero IO մակնիշի 35 PV 867 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի «Եղնիկասար» կոչվող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շուրջ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդ քաղաքի Բերդի հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատարի Կարեն Աբազյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գագիկ Դալլաքյանի և բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արամ Թորոսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Վիրավորներից երկուսին ձորից դուրս են բերել փրկարարները։ Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: shamshyan.com


loading...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *